Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Յուկիա Ամանո. Իրանը կատարում է միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտավորությունները

Յուկիա Ամանո. Իրանը կատարում է միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտավորությունները
15.10.2017 | 13:58

Իրանի իշխանությունները կատարում են բոլոր պարտավորությունները, որ ստանձնել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում` ուղղված սեփական միջուկային ծրագրի կրճատմանը` հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ընդգծելով, որ այդ երկրի ստուգման ռեժիմն ամենահուսալին է` հայտնում է BBC-ին: Ամանոն հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդին արդեն հայտնել է, որ Իրանը կատարում է իր միջուկային ծրագրի պարտավորությունները։

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ